Անդրադառնալով «Եվրոպա-2016» խմբային Սերբիա-Ալբանիա հանդիպման ժամանակ արձանագրված միջադեպին՝ ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին ասել է, որ այն կարող էր շատ ավելի ծանր հետևանքներ ունենալ. «Դեպքն ամոթալի է ոչ միայն ինքնին: Պատկերացրեք, եթե ամրացված լիներ ոչ թե դրոշ, այլ ռումբ: Այս ամենը շատ վտանգավոր է: Հատկապես այն երկրներում, որտեղ առկա է քաղաքական լարվածություն»:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ